Սանքտ Պետերբուրգում կքննարկեն ՀԱՊԿ գործունեության իրավական հարցերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Սանքտ Պետերբուրգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախաձեռնությամբ տեղի կունենա «ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորական համակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրնեը» թեմայով խորհրդաժողովը:



«ՀԱՊԿ խորհրդարանական մասով կա խնդիրների մի շարք, որ անհապաղ լուծում է պահանջում: Մասնավորապես, այսօրվա դրությամբ ակտուալ է անդամ պետությունների օրենսդրությունների համադրումը անվտանգության ոլորտում` նպատակ ունենալով հեռանկարում նույնացնել բովանդակային մասը, Արագ արձագանքման հավաքական ուժերի արդյունավետ գործունեության համար հարկավոր է լրամշակել գոյություն ունեցող նորմատիվ ակտերն ինչպես միջազգային, այնպես էլ անդամ պետությունների մակարդակներով»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



Ն.Բորդյուժան այժմ էական է համարում, որ այդ խնդրների լուծմանը միանա ՀԱՊԿ ԽՎ-ն` ներգրավելով նաեւ ազգային խորհրդարաններն ու իրավական ծառայությունները:



Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հավաքական անվտանգության ուժերի եւ համակարգերի իրավական կանոնակարգման հարցերը, ՀԱՊԿ զորակազմի զինծառայողների նյութական ապահովման եւ այլ հարցեր:



Միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների իշխանությունների օրենսդիր մարմինների եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---