Սանկտ-Պետերբուրգում կկայանա ՀԱՊԿ ԽՎ Փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին (ՀԱՊԿ ԽՎ) կից Փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստը:



«Օրակարգում անօրինական գաղթի դեմ պայքարի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ՀԱՊԿ երկրների օրենսդրության ներդաշնակեցման շուրջ խորհրդատվությունների նախագծերն են: Ծրագրվում է դիտարկել նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններում ազգային քրեական-գործադիր օրենսդրության ներդաշնակեցման խնդիրները եւ ՀԱՊԿ անդամ պետությունների համար թմրանյութերի, հոգեբուժական միջոցների եւ դրանց տարածողների` ըստ բովանդակության ընդհանուր ցուցակների ձեւավորման վերաբերյալ խորհրդատվությունների նախագիծը»,- հաղորդեց ՀԱՊԿ ԽՎ Փորձագիտախորհրդատվական խորհրդի նախագահ, ՌԴ Պետական դումայի Անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Վասիլյեւը:



Վլադիմիր Վասիլյեւի խոսքով, կքննարկվի ՀԱՊԿ ստեղծված Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինծառայողների կարգավիճակի օրենսդրական ապահովման վերաբերյալ խորհրդատվությունների մշակման գծով Փորձագիտախորհրդատվական խորհրդի Աշխատանքային խմբի ստեղծման մասին հարցը, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---