ԼՂՀ նախագահը շնորհավորել է Սերգեյ Բագապշին Աբխազիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Բաղապշին` Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է.



«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ներկայիս նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված Աբխազիայում պետության ղեկավարի առաջին ընտրություններն են, եւ այդ գործընթացում էական է Ձեր անձնական ավանդը»:



Բակո Սահակյանը վստահություն հայտնել է, որ Սերգեյ Բագապշի փորձն ու գիտելիքնեը կծառայեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացմանն ու զորացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---