Իրանը կարող է փոխհատուցում պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ օկուպացիայից հասցված վնասի համար

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ առաջիկայում նամակ է գրելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ խնդրելու է դիտարկել Իրանին փոխհատուցում տրամադրելու հարցը`Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրների օկուպացիայից հասցված վնասի համար:

Ինչպես հայտարարել է Իրանի նախագահը Կոպենհագենում տեղի ունեցած մամլո ասուլիսում, նա հանձնարարել է իր աշխատակազմին հաշվարկել այն վնասը, որ հասցվել է Իրանին հակահիտլերյան կոալիցիայի` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից, հաղորդում է ISNA գործակալությունը: Ըստ Ահմադինեժադի, օտարերկրյա զորքերը մեծ վնաս են հասցրել Իրանին` ներխուժելով նրա տարածք եւ օգտագործելով նրա ռեսուրսները:



Ինչպես հիշեցնում է GXT.ru-ն, ԽՍՀՄ-ն ու Իրանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1920թ.: 1921-ին Մոսկվայի ու Թեհրանի միջեւ պայմանագիր ստորագրվեց, որով նախատեսվում էր զորքեր մտցնել Իրան ինքնապաշտպանության նպատակներով:



Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Իրանը հայտարարեց իր չեզոքության մասին: Սակայն, չնայած դրան, 1941թ. օգոստոսի 26-ին երկիր մտան Մեծ Բրիտանիայի ու ԽՍՀՄ զորքերը` խանգարելու համար նացիստական Գերմանիային օգտագործել պատերազմում Իրանի տարածքն ու ռեսուրսները:



1942թ. ստորագրվեց անգլա-խորհրդային-իրանական պայմանագիրը, նվիրված Իրանի հետ համագործակցությանը հակահիտլերյան կոալիցիայի երկրների հետ: Ըստ պայմանագրի ԽՍՀՄ-ն ու Մեծ Բրիտանիան խոստացան դուրս բերել զորքերը Իրանից ոչ ուշ քան պատերազմից հետո կես տարի անց: Սակայն զորքերը դուրս բերվեցին Իրանի տարածքից միայն 1946թ մայիսին:



Ինչպես գտնում են ռուս փորձագետները, ՌԴ-ից փոխհատուցում ստանալու հեռանկարները գրեթե զրոյական են: Նման քայլերը որոշակի քարոզչական նպատակ ունեն: Ըստ վերլուծաբանների, ինքը Ահմադինեժադը եւս գիտակցում է դա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---