2007 թ.-ից սկսած պետական գույքի վարձակալման եւ սեփականաշնորհման գործընթացը իրականացվում է խախտումներով22 դեկտեմբերի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստանի վերահսկիչ պալատի նիստի ժամանակ լսվեց Վերահսկիչ պալատի 8-րդ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի զեկույցը` ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից հատկացված միջոցների եւ բյուջեի մուտքերի ապահովման վերահսկողության մասին: Գրիգոյանի խոսքերի համաձայն, այս բնագավառում հիմնականում 2007 թ.-ից մինչեւ 2009 թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում պետգույքի սեփականաշնորհման ու վարձակալման գործընթացի վերահսկողություն է անցկացվել, որից պարզվել է, որ պետգույքի վարձակալման եւ սեփականաշնորհման բնագավառում խախտումներ են կատարվել ընդհանուր 267.103 հազ. դրամ գումարի: «Արդեն այդ գումարները հետ վերադարձնելու ցուցակ է կազմվել», - ընդգծել է նա: ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից տրված միջոցների վերահսկողության անցկացման մասին զեկույցը հաստատել էր Վերահսկիչ պալատի խորհուրդը: Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտեն 2009 թ. իրենց ծրագիրը: «2010 թ. ապրիլին մենք ՀՀ ԱԺ կներկայացնենք զեկույցի վերջնական տարբերակը` 2009 թ. ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ», - նշել է Զաքարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |