Թեհրանում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա27 դեկտեմբերի 2009 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի կենտրոնում շիիթական Աշուր տոնակատարության ժամանակ Իրանի անվտանգության ծառայությունները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել: Իրանական ընդդիմության կողմնակիցների կայք էջերը հաղորդում են չորս զոհերի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ էր օգտագործել:ԲԱխումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդները կոչ արեցին իրենց կողմնակիցներին դուրս գալ փողոցները շիիթ-մահմեդականների Աշուր տոնի ամենաթեժ պահին: Լարվածությունը երկրում աճել է ազդեցիկ դիսիդենտ, մեծ հայաթոլլա Խոսեյն Ալի Մոնթազերիի մահից հետո, որը վախճանվել է անցած շաբաթ 87 տարեկան հասակում: Ընդդիմության առաջնորդ Միր Խոսեյն Մուսավիի կողմնակիցները որոշեցին օգտագործել շիիթական տոնը, որպես միջոց իրենց հերթական դժգոհությունը հայտնելու համար: Նրանք դիմեցին այդ քայլին, քանի որ Իրանում ներկայումս արգելված է լայնածավալ բողոքի ակցիաներ անցկացնելը: Ընդ որում Աշուր տոնի ժամանակ դուրս են գալիս միլիոնավոր մարդիկ, հաղորդում է BBC-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |