Վրաստանում նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ21 հունվարի 2010 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Երկիր» միության հայտարարության մեջ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունվել էր նույնպես հեռակա կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին: Ներկայումս նաեւ ընթանում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր 2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում: «Երկիր» միությունը գտնում է, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ,Երկիրե միությունը պահանջում է վրացական իշխանություններիցանհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն, վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները, դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները: «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կազմկերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով: Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց: Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են: 1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը: Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |