Ուկրաինայի նոր նախագահ դարձավ Վիկտոր Յանուկովիչը

PanARMENIAN.Net -
Ուկրաինան սկսում է ամփոփել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, արձանագրությունների 99,53 տոկոսի մշակուկից հետո տարբերությունը Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջեւ հասել է 3,22 տոկոսի:



Ընտրությունների պաշտոնական արդյունքներն երկրում դեռեւս չեն հայտարարվել: Սակայն, ինչպես հայտարարել է ԿԸՀ անդամ Միխաիլ Օխենդովսկին, Տիոմշենկոն արդեն չի կարողանա հասնել իր մրցակցին: Նախագահական ընտրությունների ճակատագիրն, ըստ էության, որոշեցին 800 հազար ընտրողներ: Եվ եթե նույնիսկ բոլոր մնացած հարյուրերորդական տոկոսները տրված են գործող վարչապետին, նա միեւնույն է չի հաղթահարի այդ տարբերությունը:



Յանուկովիչի նախընտրական շտաբն արդեն հաղթանակ է տոնում, իսկ ինքը Յանուկովիչն իրեն արդեն նախագահ է հռչակել եւ խոստացել է միավորել երկիրը: «Այս ընտրություններում, ըստ իս, մենք մի քայլ արեցինք դեպի երկրի միավորումը, ինչը չափազանց կարեւոր է եւ շատ հարկավոր»,-ասել է Յանուկովիչը: Տիմոշենկոյի շտաբում արդեն մեղադրել են Յանուկովիչին` ռուսերենով ելույթ ունենալու համար:



Միեւնույն ժամանակ գործող վարչապետը մտադիր չէ հանձնվել: Ավելին, Տիմոշենկոն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ ճանաչել Յանուկովիչի հաղթանակը: «Ես երբեք չեմ ճանաչի Յանուկովիչի հաղթանակի օրինականությունը նման ընտրություններում»,-ասել է նա: Տիմոշենկոն արդեն հանձնարարել է իր իրավաբաններին պատրաստվել դատարանում քվեարկության արդյունքների բողոքարկմանը: Բացի այդ, որպես տարբերակ, Տիմոշնեկոն բարձրաձայնել է նաեւ ընտրությունների երրորդ տուրի անցկացումը, հաղորդում է Dni.ru-ն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ փետրվարի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---