Քեթրին Էշտոնը շնորհավորել է Երեւանում Հայկական դիվանագիտական դպրոցի բացման կապակցությամբ

PanARMENIAN.Net -
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական դիվանագիտական դպրոցի բացման կապակցությամբ: Քեթրին Էշտոնի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես վստահ եմ, որ այս հաստատությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դերակատարում կունենա: Ջերմորեն ողջունում եմ այն անձնական նվիրումը եւ հանձառությունը, որն Արտաքին գործերի նախարար պրն. Նալբանդյանը ցուցաբերել է ի աջակցություն այս նախաձեռնության»,- ասվում է ուղերձում: ԵՄ գերագույն ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել այն փաստի առիթով, որ Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խումբը կարող է իր ավանդը ներդնել Դիվանագիտական դպրոցի կայացման գործում:



Դպրոցի 25 ուսանողները, որոնք անցել են երեք փուլով անցկացված մրցույթը, հնարավորություն կստանան Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հրապարակում: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան Շվեյցարիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի համալսարանների դասախոսները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---