Չարլզ Դարվինի գիտական ժառանգությունը կներկայացվի «Մոսկվա» կինոթատրոնում

Չարլզ Դարվինի գիտական ժառանգությունը կներկայացվի «Մոսկվա» կինոթատրոնում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Darwin Now» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպել է Բրիտանական խորհրուրդը։ Ցուցահանդեսը նվիրված է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին և նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին։

«Այս պատկերազարդ եւ տեղեկատվական ցուցադրությունը, որ ներկայացվում է 25 երկրներում, բացահայտում է Դարվինի աշխարհն ու նրա ժառանգությունը, նրա գրքի ակունքները, ընդգծում նրա հիմնական գաղափարները եւ բացատրում, թե ինչպես են դրանք մինչ օրս հիմք հանդիսանում կենսաբանության եւ բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար», - ասված է Բրիտանական խորհրդի հաղորդագրությունում:

Ցուցահանդեսին զուգահեռ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի աջակցությամբ Երեւանի 10 դպրոցներում կիրականացվեն գիտական միջոցառումներ դպրոցականների համար։ Դրանք միտված են տարբեր հարցաշարերի, խաղերի, գլուխկոտրուկների եւ այլ հետաքրքրաշարժ վարժությունների միջոցով խրախուսելու երեխաներին զբաղվել կենսաբանությամբ եւ բնական գիտություններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---