Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը կայցելի Հայաստան

Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:

Հանդիպումից հետո ՀՀ եւ Սլովակիայի ԱԳ նախարարները ստորագրեն Օդային հաղորդակցությունների մասին ամաձայնագիր եւ Փոխըմբռնման հուշագիր եվրոպական ինտեգրման բնագավառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---