Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու Բարաք Օբամայի դեմ

Իրանը ՄԱԿ-ում պաշտոնական բողոք է ներկայացնելու Բարաք Օբամայի դեմ

PanARMENIAN.Net - p> Իրանը պաշտոնական բողոք է ներկայացնելու ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի արտահայտությունների պատճառով, որոնք որակվել են որպես Իրանի վրա հարձակվելու սպառանալիք միջուկային զենքի կիրառմամբ, հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին:

Անցյալ շաբաթ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանը և Հյուսիսային Կորեան` որպես չտարածվելու ռեժիմը չիրագործող երկրներ, մեկուսացվելու են նոր պարտականություններից` կապված ամերիկյան միջուկային զենքի օգտագործման սահմանափակման հետ: Այդ արտահայտությունն Իրանը որակել է որպես միջուկային ռմբակոծման ենթարկվելու վտանգ:

“Մենք այս սպառնալիքների հետ կապված պաշտոնական կարգով բողոքելու ենք Միացյալ Ազգերի Կազմակերպություն”,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Նրա խոսքերով, այդպիսի արտահայությունները ցույց են տալիս, որ միջուկային զենքի ունեցող երկրներն “իրենցից ամենամեծ վտանգն են ներկայացնում աշխարհում խաղաղության համար”:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---