Իրանը ձեռնամուխ է եղել նոր զենիթային հրթիռների զանգվածային արտադրությանը

PanARMENIAN.Net - Իրանը ձեռնամուխ է եղել նոր միջին հեռավորության զենիթային հրթիռների զանգվածային արտադրությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

Նրա խոսքերով, “Մերսադ” անունով հրթիռն ընդունակ է փոքր և միջին բարձրություններում ոչնչացնել ժամանակակից ինքնաթիռները, բայց չի մանրամասնել նոր մշակման գործողության փաստացի դիապազոնը:

“Համակարգը շատ դինամիկ է, կարող է դիմակայել ռադիոէլեկտրոնային խանգարումներին և կապ պահպանել այլ ռադիոլոկացիոն կայանների և հակաօդային համակարգերի հետ”,- ասել է նա “Մերսադի” փորձնական թողարկումից հետո:

“Զանգվածային արտադրությունը սկսվել է, և արդեն այս տարի երկրի ռազմական ուժերը նոր հրթիռների զգալի քանակ կստանան”,- ասել է Վահիդին, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---