Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լուրջ սառեցում է նկատվում

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լուրջ սառեցում է նկատվում

PanARMENIAN.Net - Սարգսյան-Էրդողան հանդիպումն Վաշինգտոնում անցավ առանց տեսանելի հաջողության: Հակառակը, կարելի է արձանագրել լուրջ սառեցում երկու երկրների միջև: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, դրա պատճառները մի քանիսն են: “Վերջին իրադարձություններն, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, նախագահ Սարգսյանի կողմից Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներն` Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու վերաբերյալ և Էրդողանի հայտարարությունն Ղարաբաղի հարցում ի նպաստ ադրբեջանական դիրքորոշոման չեն կարող նպաստել հարաբերությունների ամրապնդմանը: Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ չի փոխվել Հայաստանի դիրքորոշումը ՍԴ որոշման տեքստի վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ կոշտ հայտարարությունն այդ հարցում դեռ ուժի մեջ է: Թվում է, թե գործընթացն այլևս ԱՄՆ-ի նման միջնորդի կարիք չունի: Կոնգրեսի հայտնի որոշումը վնասեց Թուրքիայում Հայաստանի հետ երկխոսության կողմնակիցների հեղինակությանը, և այժմ գործընթացը կաորղ է ձգձգվել”,-ասել է փորձագետը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---