ԱՀՀ-ն ողջունում է Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ հայտարարելու մասին որոշումը

ԱՀՀ-ն ողջունում է Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ հայտարարելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշումը, որով ապրիլի 19-26-ը հայտարարվում է “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր”: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ԱՀՀ հայտարարության մեջ: “Քանի որ մենք կարևորում ենք ցեղասպանությոքւնների մասին իրազեկումն ու կանխարգելումը, իր քայլով նահանգապետ Շվարցենեգերը հիշեցրեց մեզ անցյալից դասեր քաղելու անհրաժեշտության մասին”,-հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Փիթեր Կեզիրյանը:

“Հարկավոր է հիշել անցյալի սարսափելի իրադարձությունների մաիսն` կանխելու համար նման իրադարձություննեի կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի խախտում էր և աշխարհին վրդովմունքն առաջացրած իրադարձություն: 1915-23թթ. 1,5 մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրությոյնում, ևս 500 000 ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ինչպես ամերիկացիներ և Կալիֆորնիայի բնակիչներ, մենք պարտավոր ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակն ու մասնակցել անմեղ զոհերի մահվան հետ կապված հիշատակի և սգո արարողություններին”,-հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---