Կուրմանբեկ Բակիևը վայր է դրել Ղրղզստանի նախագահի լիազորությունները

Կուրմանբեկ Բակիևը վայր է դրել Ղրղզստանի նախագահի լիազորությունները

PanARMENIAN.Net - Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները հաղորդել են, որ երկրի տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևը հինգշաբթի մեկնել է հարևան Ղազախստան: Նա պաշտոնապես վայր է դրել նախագահի պարտականությունները:

Հրաժարականի մասին դիմումը նա ուղարկել է ֆաքսով: Բակիևի մեկնումը երկրից ԱՄՆ, ՌԴ և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաև Եվրամիության միջնորդությմաբ, ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Ղրղզստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կ.Բակիևը ռազմական ինքնաթիռ է նստել Ջելալաբադում, իսկ ավելի ուշ վայրէջք է կատարել Ղազախստանի Թարազ քաղաքում:

Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը` Ռոզա Օտունբաևայի գլխավորությամբ, հայտարարել է, որ կձերբակալի Կ.Բակիևի եղբորը, որը զբաղեցնում էր նախագահի պետպաշտպանության ծառայության ղեկավարի պաշտոնը: Ժանիշ Բակիևը` նախագհի կրտսեր եղբայրը, մեղադրվում է ցուցարարների դեմ կրակ բացելու հրաման արձակելու համար: Արդյունքում 84 մարդ զոհվեց:

Ղրղզստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղար Ռոբերտ Բլեյքը հայտնեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել ժամանակավոր կառավարությանը: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի Մանաս ռազմակայանի մատակարարման վերաբերյալ շահավետ պայմանագրերը, որ կնքվել են Բակիևի ընտանիքի անդամների հետ, հաղորդում է VOA News-ը:

ԵԱՀԿ-ն Բակիևի մեկնումը “կարևոր քայլ” համարեց իրավիճակի կայունացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---