ACA-ն ու ԱՄՆ հայ համայնքը հիասթափված են Բարաք Օբամայի ուղերձից25 ապրիլի 2010 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհուրդն (ACA) ու հայ համայնքը հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից, ասվում է Ամերիկայի հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձի մասին ACA հայտարարության մեջ: "Օբաման առաջ անցավ նախորդ նախագահներից` մշտապես հայտարարելով, որ "չի փոխել իր կարծիքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ": Սակայն ԱՄՆ նախագահը հերթական անգամ հրաժարվեց 95 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրագործված իրադարձությունները "Ցեղասպանություն" որակելու մասին իր խոստումից: Լինելով սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ Օբաման խուսափում է իր պարտավորություններից և չի օգտագործում "ցեղասպանություն" բառը: Նա պատմական իրողությունը բնութագրում է, որպես "20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններ" և "1915 թվի ահավոր իրադարձություններ",- ասվում է հայտարարության մեջ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ACA-ն գտնում է, որ ԱՄՆ նախագահն ու իր խորհրդականները պետք է հասկանան, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |