Լիբանանի տեղական ինքնակառավարման մարմիններում արդեն 43 հայ է ընտրվել

Լիբանանի տեղական ինքնակառավարման մարմիններում արդեն 43 հայ է ընտրվել

PanARMENIAN.Net - Լիբանանահայերը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նախօրեին կայացած Լիբանանի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների առաջին փուլին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, ընտրությունների առաջին փուլում ՀՅ Դաշնակցություն հայկական կուսակցությունը 46 թեկնածու է առաջադրել, որոնցից 41-ը հաղթանակ են տարել: Եվս երկու թեկնածուներ ընտրություններում առաջադրել էր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որոնք, քվեարկության արդյունքների համաձայն, նույնպես ընտրվել են տեղական ինքնակառավարման մարմիններում:

«Մայիսի 9-ին ընտրություններ տեղի կունենան Բեյրութում և Անջարում: ՀՅԴ թեկնածուներ ներկայացված են նաև այդ ընտրատարածքներում»,- ասաց Շահան Կանդահարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---