Հայ հնագետները մասնակցում են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի տաճարի պեղումներին 7 մայիսի 2010 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հնագիտության Բարձրագույն Խորհրդի գլխավոր քարտուղար, համաշխարհային ճանաչում ունեցող եգիպտագետ դոկտոր Զահի Հավասի հետ: Դեսպան Մելքոնյանը դոկտոր Զահի Հավասին ներկայացրեց հայ-եգիպտական համագործակցության ձեռքբերումները գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում: Իր հերթին Զահի Հավասը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության, ինչպես նաեւ երկրաբանության ինստիտուտների` 2007թ-ից սկսված մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին: Նա միաժամանակ դրվատանքի խոսքեր հասցեագրեց հանդիպմանը ներկա գտնվող հայազգի եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանին եւ ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկյանին` Եգիպտոսում իրականացվող հնագիտական հետազոտություններում ունեցած նշանակալից ավանդի համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հնագիտության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության հետագա առաջընթացի հնարավորությունների համատեղ ուսումնասիրման շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |