Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սկսվել է «Թուրքիան ինչ, Եվրոպան ինչ» խորագրով սեմինարը

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սկսվել է «Թուրքիան ինչ, Եվրոպան ինչ» խորագրով սեմինարը

PanARMENIAN.Net - Ամսի 9-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սկսվեց «SALZBURG GLOBAL SEMINAR» հեղինակավոր կազմակերպության կազմակերպած սեմինարը` «Թուրքիան ինչ, Եվրոպան ինչ» խորագրով:

Ներգրավված են Թուրքիայի և ԵՄ-ի մի շարք հեղինակավոր անձնավորություններ, այդ թվում` Ավստրիայի ԱԳ նախարար Միխայիլ Շպինդելեգերը (Michael Spindelegger), Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին (Ahmet Davutoglu), Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը (Carl Bildt), Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դավիթ Հանեյը (David Hannay), Կիպրոսի նախկին նախագահ George Vasos Vassiliou, Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդական, իշխող AK կուսակցության փոխնախագահ և Մեծ Ազգային ժողովի (Grand National Assembly) պատգամավոր Սուատ Կինիկլիօղլին (Suat Kiniklioglu) և այլք:

Կազմակերպիչները հրավիրել են սեմինարի մասնակից միակ հային` ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին: Բացման ժամանակ պարոն Գրիգորյանը կարճ ներկայացրել է հարցերի այն թեման, որը նա պատրաստել է քննարկման, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունների ներկան ու ճակատագիրը, ցեղասպանության ընդունման հարցը Թուրքիայի կողմից, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման և Հարավային Կովկասի, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցերը:

Արծարծված հարցերի շուրջ դահլիճում ներկաների մոտ նկատվել է լարված հետաքրքրություն: Այս մասին հաղորդում է ԵՀՄ ֆորումի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---