Սերգեյ Շահվերդյան.«Զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ»

Սերգեյ Շահվերդյան.«Զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում, սակայն հանրապետության ղեկավարությունը փորձում է լուծել այս հարցը», - ասել է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին իտալերեն լեզվով հրատարակված ուղեցույցի շնորհանդեսին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

Նրա խոսքերի համաձայն, ներկայում միջազգային զբոսաշրջային կառույցների օգնությամբ Արցախի մասին ճշմարտությունն է քարոզվում: «Ադրբեջանը` որպես պարտված կողմ, ամեն կերպ փորձում է դիմադրել ԼՂՀ միջազգային ճանաչմանը նաև զբոսաշրջության բնագավառում: Պատահել է այնպես, որ միջազգային ցուցահանդեսի ժամանակ ԼՂՀ վահանակի ցուցադրման դեմ որպես բողոքի նշան Ադրբեջանը փակել է իր տաղավարը և հեռացել», - ընդգծել է Շահվերդյանը:

Բացի այդ, Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունն ակտիվ գործունեություն է վարում հանրապետությունում զբոսաշրջության և համապատասխան կառույցների զարգացման ուղղությամբ: «2009 թ. ԼՂՀ-ում զբոսաշրջության աճը կազմել էր 13 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է, ընդ որում, Հայաստանում աճը 3 տոկոս էր», - ասել է նա, ավելացնելով, որ զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայերն են, որոնց համար ԼՂՀ-ն ոչ միայն զբոսաշրջային երկիր է, այլև գաղափարախոսության և հայկական մտածողության խնդիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---