Շիրակ Թորոսյան. Ջավախքում նախընտրական քարոզարշավն ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում

Շիրակ Թորոսյան. Ջավախքում նախընտրական քարոզարշավն ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզարշավն Ջավախքում ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Որպես ասվածի ապացույց` Թորոսյանը բերեց հետևյալ փաստը. Ախալքալաքի շրջանում կա 64 գյուղ, որոնցից 7-ում բնակվում են վրացիներ, մնացածում` հայեր: «Բայց, չնայած դրան, ընտրական շրջաններն այնպես են բաժանված, որ 7 վրացաբնակ գյուղերին բաժին է ընկել 5 ընտրական շրջան, իսկ 57 հայաբնակ գյուղերին` 17: Այսինքն, ընտրությունների արդյուքնում վրացիները, չնայած նրանց փոքրամասնությանը, կապահովեն իրենց տեղերի 20 տոկոսը, ինչն ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- հայտարարել է պատգամավորը:

Նա կոչ արեց բոլոր դիտորդական առաքելություններին շատ ուշադիր հետևել Վրաստանի ՏԻՄ ընտրություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---