Բակո Սահակյան. ԼՂՀ խորհրդարանը պրոֆեսիոնալ աշխատանքով կարող է աջակցել Արցախի միջազգային ճանաչմանը

Բակո Սահակյան. ԼՂՀ խորհրդարանը պրոֆեսիոնալ աշխատանքով կարող է աջակցել Արցախի միջազգային ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Ես հպարտությամբ եմ քվեարկել, քանի որ շատ հաճելի է ապրել մի երկրում, որտեղ գերակայում են ժողովրդավարական արժեքները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմիններին և Արցախի ժողովրդին: Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության բացակայության փաստին` Բակո Սահակյանը նկատել է, որ Արցախում գոյություն ունեն ընդդիմական տրամադրություններ, և դա բնական է: «Բայց մենք արհեստականորեն ընդդիմական դաշտ չենք ստեղծելու, քանի որ եթե մենք նման քայլի դիմենք, դա ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում կլինի»,- հայտնել է Սահակյանը: Նա ավելացրել է նաև, որ նոր խորհրդարանից ավելի պրոֆեսիոնալ գործունեություն է ակնկալում, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: Ինչպես նկատել է Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանը պետք է համապատասխան աշխատանք անցկացնի, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործում դրական արդյունքներ արձանագրվեն: «Դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ ԼՂՀ կյանքում արդեն ամրապնդվել է քաղաքական մշակույթը, և օրենսդրական մարմինը պետք է հետագայում էլ շարունակի խորացնել այն, ինչը կարող է աջակցել պետության միջազգային ճանաչմանը»,- հայտնել է Սահակյանը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---