Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զանազան կողմերը

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զանազան կողմերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են երկու երկրների մի շարք համատեղ նախագծերի իրագործումը: Այդ մասին հաղորդել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, կարճատև հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուրգում` Կոնստանդինյան պալատում:

«Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության զանազան կողմերն ու մի շարք համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ՓՐԱՅՄ-ԹԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---