Կտեղադրվի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը24 մայիսի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տեղադրել Ախթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը: «Խաչի տեղադրման մասին որոշումը կայացրել է Վանի բնության և մշակութային հուշարձանների պահպանման կազմակերպությունը»,-հայտարարել է Թուրքիայի մշակւոյթի և զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայը: Ըստ նրա, համապատասխան մարմինները դեռ չեն հասցրել իրազեկել հանրությանը, քանի որ որոշումը բոլորովին վերջերս է կայացվել: «Մինչև սեպտեմբերի 19-ը խաչն անպայման կտեղադրվի»,-ասել է Գյունայը: Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը նշել է, որ պատրիարքարանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել որոշման մասին, սակայն, այնուամենայնիվ «խաչի տեղադրումը մեծ ուրախություն կպատճառի Թուրքիայի հայերին»: Թուրքական Հանրապետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ թույլատրվել է խաչ տեղադրել քրիստոնեական եկեղեցու գմբեթին: Հղումներ թեմայով. Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |