Լեհաստանի Սոպոտ քաղաքում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը24 մայիսի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Սոպոտ քաղաքում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանդիպումը, որին Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, կազմակերպել են Լեհաստանի ԱԳ նախարարությունն ու ԵՄ իսպանական ներկայացուցչությունը: Հանդիպմանը մասնակցում են նաև 33 երկրների ԱԳ նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաև Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն, Շվեդիայի ու Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներ Կարլ Բիլդտն ու Միգել Անխել Մորատինոսը: Հնադիպման ընթացքում կքննարկվեն «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գործնական իրագործման հարցերը: Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները հանդես կգան Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ոչ պաշտոնական համաժողով ստեղծելու մասին առաջարկով: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |