Ժողովրդավարական ընտրությունները կնպաստեն անկախ Ղարաբաղի ճանաչմանը24 մայիսի 2010 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Քվեարկության ընթացքում մեր պատվիրակությունը եղել է 7 ընտրատարածքների ընտրատեղամասերում, զրուցել է ընտրողների, դիտորդների և մամուլի հետ: Մենք նաև հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների հարցով ամերիկա-հոլանդական ոչ կառավարական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մայքլ Կովական: Նրա խոսքերով, ընտրությունների ընթացքում ոչ մի բողոք կամ խախտում չի եղել: «Ելնելով դրանից, ամերիկա-հոլանդական համատեղ առաքելությունը փաստում է, որ Ղարաբաղում ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ: Մեր առաքելությունն արդեն մի քանի անգամ եղել է այստեղ և մենք կարող ենք նշել, որ տարեցտարի ԼՂՀ-ն գնում է առողջ և երկարաժամկետ ժողովրդավարության կառուցման ճանապարհով»,- ասել է Կովական, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից: Մայքլ Կովական նաև նշել է, որ պետությունն օրենքներով կառավարելու ընդունակությունն այն բանի կարևոր մասն է, որպեսզի աշխարհին ցույց տրվի, որ ԼՂՀ-ում ժողովրդավարությունը կայացել է: Իսկ դա իր հերթին կարող է նպաստել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |