Չինաստանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Չինաստանի դիրքորոշումը ղարաբաղայն հակամարտության հարցում պարզ է ու հետևողական և մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մա Չժաոսյույը` պատասխանելով ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին հարցին: «Չինաստանը հուսով է, որ շահագրգիռ կողմերը խորհրդակցությունների և երկխոսության միջոցով բոլորի համար ընդունելի լուծում կգտնեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Դա ոչ միայն համապատասխանում է Հայաստանի ու Ադրբեջանի շահերին, այլ նաև նպաստում է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը, կայունությանն ու զարգացմանը»,-ասել է նա, հաղորդում է Չինաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---