Իսրայելի հետ հարաբերությունների խզումից Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան Իսրայելը

Իսրայելի հետ հարաբերությունների խզումից Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան Իսրայելը

PanARMENIAN.Net - «Մեծ խելքի տեր պետք չէ լինել հասկանալու համար, որ Գազայի ափերի մոտ կատարվածը միանգամայն կանխատեսելի էր: «ՀԱՄԱԶ»-ն ոի Թուրքիայի իսլամիստական շրջանակները, որոնք սարքեցին այս սադրանքը, հիանալի գիտեին, թե ինչի են դիմում և ինչ նպատակներ են հետապնդում: Անշուշտ, ես չեմ բացառում, որ այդ «ահաբեկչության նավատորմի» (լեզուն չի պտտվում այն «խաղաղության նավատորմ» անվանել) նավերում կային մի քանի տասնյակ պարզամիտ իրավապաշտպաններ, որոնք անկեղծորեն հավատում էին, որ Գազան լիակատար շրջափակման մեջ է գտնվում, որ նրա բնակիչները տառապում են սովից և նստած են լամպերի լույսի տակ և հենց իրենց է բախտ վիճակվել ճեղքել այդ շրջափակումը: Սակայն կասկած չկա, որ նրանց մեծ մասը գիտեր, որ իրենց նավերը կարող են բռնագրավվել և պատրաստ էին դիմադրության ու գիտակցաբար պլանավորում էին, որ այդ դիմադրությունը կարող է մարդկային զոհեր տալ: Ավելին` անձամբ ես ոչ մի կասկած չունեմ, որ, իրենց տեսակետից, որքան շատ լինեին զոհերն, այնքան լավ` և այդ իմաստով նրանք գիտակցաբար սպանդի էին քշում ամենապարզամիտ իրավապաշտպաններին, որոնք, կրկնում եմ, գուցե իրոք կային այդ նավերի վրա»,-գրում է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Նրա կարծիքով, Իսրայելն իրավունք ուներ և գործել է այնպես, ինչպես և պետք է գործեր (հիշեցնեմ, որ աշխարհը նախկինի պես Գազան համարում է «օկուպացված տարածք», իսկ դա նշանակում է, որ նրա ջրերը համարվում են Իսրայելի տարածքային ջրեր): «Կասկասծ չկա, որ այդ ակցիայի կազմակերպիչները հույսները դրել էին այն բանի վրա, որ Իսրայելը նորմալ պետություն է իր հանդեպ աննորմալ վերաբերմունքով: Ելնելով դրանից, ՀԱՄԱԶ-ն ու նրա աջակիցները նախանշեցին իրենց նպատակները: Նրանց համար կարևոր էր, որ բախումը նավերի վրա գտնվող ահաբեկիչների հետ ձախողեր առանց այդ էլ տարօրինակ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները և ատելության նոր ալիք բարձրացներ Իսրայելի հանդեպ իսլամական երկրներում , իսկ այնուհետև նաև ողջ աշխարհում: Եվ եթե պայթյունն իսլամական երկրներում անխուսափելի էր, քանի որ այնտեղ վրդովված են արդեն այն փաստով, որ իսրայելցի զինվորները թույլ չեն տվել իրենց հանգիստ սպանել, ապա, չնայած տարածված հիստերիային, Արևմուտքի դիրքորոշումը դեռևս հարցականի տակ է մնում: Իսրայելի թշնամիները կկարողանան լիակատար հաղթանակ տոնել միայն այն դեպքում, եթե Արևմուտքը անվերապահորեն սատարի նրանց դիրքորոշմանը: Եթե Իսրայելի դեմ նոր ալիք բարձրանա, ապա մենք կհայտնվենք միջազգային մեկուսացման մեջ: Նրանց նման հաղթանակը մենք չպետք է թույլ տանք չո մի դեպքում»,-ասել է Ցինկերը:

Նա վստահ է, որ եկել է պատեհ պահը ցույց տալու համար Թուրքիային և ողջ աշխարհին, որ Իսրայելը չի պատրաստվում հարվածին ի պատասխան հրամցնել մյուս այտը: «Իսրայելը պետք է շատ էլեգանտ կերպով, չկրկնելով նախկին սխալները, միևնույն ժամանակ խստորեն պահանջի Թուրքիայից որոշել, թե ում հետ է նա` մեր թե ՀԱՄԱԶ-ի: Իսրայելի հետ հարաբերությունների խզումից Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան Իսրայելը` բավական է միայն աչքի անցկացնել մեր երկրների ռազմական կապերի վերաբերյալ հաշվետվությունները: Սակայն, ամենակարևորը տեղեկատվական պատերազմում հիստերիայից խուսափելն է: Ես համարձակություն եմ ստանձնում հայտարարելու, որ Իսրայելի համար ոչ մի աղտեալի հետևանք չի լինի: Վատագույն դեպքում կխզվեն իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, ԱԽ-ն կընդունի հերթական հակաիսրայելյան բանաձևը, որոշ, առանց այդ էլ մեր հանդեպ ոչ այնքան բարեկամական երկրները հետ կկանչեն իրենց դեսպաններին` և դրանով ամեն ինչ կավարտվի:

Ամենահավանականն անկասկած, այն է, որ որոշ չափով դա կանդրադառնա Իսրայելի վրա, որովհետև քանի կա Իսրայելը, նրա դեմ ինչ-որ բան միշտ կգտնվի: Կարևորն այն է, որ աշխարհում հասկանան, որ Իսրայելի դատապարտումը կվերածվի ահաբեկչության հաղթանակի բոլոր բարոյական ու իրավաբանական նորմերի հանդեպ, որոնց վրա հիմնված է ոչ միայն Իսրայելը, այլ ողջ արևմտյան քաղաքակրթությունը»,-ասել է Ցինկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---