Քաղաքական գործիչների դեմ զրպարտական հարձակումներով Ադրբեջանն իր դեմ կտրամադրի նրանց

Քաղաքական գործիչների դեմ զրպարտական հարձակումներով Ադրբեջանն իր դեմ կտրամադրի նրանց

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղար Սերգեյ Բաղդասարյանը հայտնում է, որ ադրբեջանական մամլուլը լի է, իրենց տարբեր քաղաքական գործիչների կողմից, սլովակյան պատվիրակության` (Ֆրանտիշեկ Միկլոշկո` Սլովակիայի Ազգային Խորհրդի (ԱԽ) առաջին նախագահ, Սլովակիայի ԱԽ-ի այժմյան պատգամավոր և Աշոտ Գրիգորյան` ԵՀՄՖ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ) Լեռնային Ղարաբաղ այցի և դիտորդական առաքելության հետ կապված, տարբեր ստահոդ ու ծիծաղաշարժ հայտարարություններով: Այդ քաղաքական գործիչների դեմ զրպարտական հարձակումներով Ադրբեջանն իր դեմ կտրամադրի նրանց:

«Կոնկրետ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն զարմացել էր ԼՂ-ի ժողովրդավարությամբ, ընտրությունների թափանցիկությամբ և բարձր մակարդակով ու ԼՂ նախագահի և կառավարության բարձր արհեստավարժությամբ: Այժմ ականատես լինելով ադրբեջանական կողմի ագրեսիվ, անհեթեթ ու չհիմնավորված պատճառաբանություններին, պարոն Միկլոշկոն հարց է ուղել Ադրբեջանի ԱԳՆ-ին. արդյոք գիտե՞ք գոնե մեկ դեպք, երբ Արցախ այցելած հազարավոր անհատները, ընկերությունները, կազմակերպությունները գոնե մեկ անգամ դիմած լինեն Ադրբեջանի ԱԳՆ-ին ԼՂ վիզա ստանալու համար: Չէ՞ որ նույնիսկ ֆիզիկապես Ադրբեջանից ԼՂ ընկնելն անհնարին է: Իսկ այն ժողովրդավարությունը, որն ակնհայտորեն առկա է Արցախում բացակայում է հարևան Ադրբեջանում: Արցախն իր բարեկեցությամբ, ժամանակակից ենթակառուցվածքներով, տնտեսական մակարդակի աճով զարմացնում է եվրոպացի այցելուներին, էլ չենք ասում ժողովրդի արտակարգ հյուրասիրության և բացառիկ բարեհամբուրության մասին: Վերլուծությունը թողնում ենք Ադրբեջանի վրա և կարծում ենք նրա ԱԳՆ-ն խելամիտ հետևություններ կանեն իրենց հետագա քայլերի համար», - ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Սլովակիայի պատվիրակներին հայտարարել է «persona non grata» 2010-ի մայիսի 23-ին Արցախում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելությանը մասնակցելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---