Ֆիլիպ Քրոուլի. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ

Ֆիլիպ Քրոուլի. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները խորապես ափսոսում են մարդկանց ողբերգական մահվան և վիրավորների համար` Գազայի ափերի մոտ «Ազատության նավատորմի» ռեյդի ժամանակ: Մենք աշխատում ենք, պարզելու համար փաստերը և հուսով ենք, որ Իսրայելի կառավարությունը մանրամասն հետաքննություն կանցկացնի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Ըստ նրա, ԱՄՆ-ն խորապես մտահոգ է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ: «Մենք կշարունակենք խորհրդակցությունները Իսրայելի հետ ծավալի ու ապրանքատեսակների ընդլայնման հարցում, որոնք թույլատրելի են Գազայի հատվածում հումանիտար խնդիրների ողջ համալիրի լուծման համար: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Իսրայելի կառավարության ու Պաղեստինի ինքնավարության հետ, ինչպես նաև միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ, որպեսզի անհրաժեշտ հասանելիություն ապահովվի հումանիտար բեռների համար` հաշվի առնելով Իսրայելի օրենքներն անվտանգության մասին»,-ասել է Քրոուլին:

Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը գտնում է, որ ՀԱՄԱԶ-ի միջամտությունը ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին և նրա կողմից բռնության հավանությունը դժվարացնում է գործադրվող ջանքերը Գազայի հատվածում: Գոյություն ունեն մեխանիզմներ Գազայի հատված հումանիտար օգնություն փոխանցելու համար: Այդ մեխանիզմները պետք է օգտագործվեն ի նպաստ Գազայի հատվածի բնակիչների: Ի վերջո, այդ միջադեպը վկայում է բանակցային գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտության մասին, ինչը պետք է հանգեցնի համընդհանուր խաղաղության տարածաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---