Աթաթուրքի հուշարձանի կանգնեցումը Բուենոս Այրեսում վիրավորական է Արգենտինայի հանրության համար

PanARMENIAN.Net - Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը Բուենոս Այրեսում վիրավորական է ոչ միայն արգենտինահայ համայնքնի, այլ նաև Արգենտինայի ողջ հանրության համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ: «Աթաթուրքը շարունակեց հայերի բնաջնջման քաղաքականությունը և նա պատասխանատու է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության համար: Այդ քաղաքականությունը սկսվեց հենց Աթաթուրքի կառավարման ժամանակ և շարունակվում է մինչ օրս Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած թուրքական ներկա կառավարության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների քայլերն, ուղղված կիսանդրու տեղադրման վերաբերյալ որոշման վերանայմանը: «Էրդողանի պաշտոնական այցն Արգենտինա չեղյալ հայտարարելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Թուրքիայի վարչապետը: Դա ցուցադրում է նրա անհանդուրժողականությունը շահագրգռվածության բացակայությունը Արգենտինայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ հայտարարեց լատինամերիկյան շրջագայության շրջանակներում կայանալիք այցն Արգենտինա: Պատճառն այն է, որ Արգենտինայի իշխանությունները, հաշվի առնելով Բուենոս Այրեսի հայ համայնքի դժգոհությունը, հրաժարվեց տեղադրել Աթաթուրքի հուշարձանը Խորխե Նյուբեյրայի զբոսայգում: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսն ասել է, որ հասկանում է Էրդողանի որոշումը, սակայն նշել է նաև, որ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշումը չի կարող չեղյալ հայտարարվել դաշնային մակարդակում, քանի որ դա հակասում է Արգենտինայի Սահմանադրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---