Թեհրանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ իրանական լսարանի համար

Թեհրանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ իրանական լսարանի համար

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈւՍԿ) և ՙՅ. Դավթյան՚ ուսանողական միության նախաձեռնությամբ Թեհրանի ՙԱրարատ՚ մարզավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում ազգությամբ իրանցի լսարանի համար` ՙԱնպատիժ մնացած ոճրագործություն՚ խորագրով:

Միջոցառման ընթացքում իրանցի քաղաքագետ Մոհամմադ ռեզա Դաբիրիից ու իրանահայ իրավաբան Թալին Բանդարիից բացի, ելույթ ունեցավ նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիոր Առաքելյանը` երախտիքի խոսք ուղղելով այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալական խոսք ուղղեց նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, որն իր գոյության ողջ ընթացքում հնարավորություն է տվել իրանահայությանը հավուր պատշաճի ոգեկոչելու Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները:

Մայիսի 28-ի տոնի առթիվ մայիսի 27-ին Սպահանում (Նոր Ջուղայում) և մայիսի 28-ին Թեհրանում տեղի ունեցան միջոցառումներ: Հայաստանի դեսպանը Սպահանի հայոց թեմի առաջնորդարանում հանդիպեց թեմի ազգային իշխանության ներկայացուցիչների` թեմի առաջնորդ Բաբկեն եպ. Չարյանի, թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի և թեմական խորհրդի մյուս անդամների հետ: Դեսպանը այցելեց նաեւ Սպահանի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակ, որտեղ ծանոթացավ հանձնախմբի ղեկավարության հետ, ինչպես նաև ՀՅԴ Սպահանի ԿԿ ներկայացուցիչ Նոել Մինասյանի և ԿԿ նախագահ Աշոտ Դավթյանի հետ շրջեց գրասենյակի շենքում, զրուցեց Հայ Դատի գրասենյակի ակտիվի հետ: Այնուհետև Հայաստանի դեսպանը Սպահանի «Արարատ» միության հարկի տակ որպես միջոցառման գլխավոր բանախոս հանդես եկավ ելույթով:

Մայիսի 29-ին, Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության թեմայով և Սփյուռքի նախարարության ծրագրերին իրանահայության մասնակցության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով, հանդիպում տեղի ունեցավ Թեհրանի ՙՐաՖՖի՚ միության հարկի տակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---