Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համար

Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համար

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա ընթացքում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցին առնչվող մանրամասներ: Ընդգծվել է այցի շրջանակներում նախատեսվող հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացման կարևորությունը: Հույս է հայտնվել, որ Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման համար:

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Բեյրութում Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---