Էրդողան. «Հայկական սփյուռքը ոչ միայն Հայաստանին է վատ դրության մեջ դնում, այլև երրորդ երկրներին»

Էրդողան. «Հայկական սփյուռքը ոչ միայն Հայաստանին է վատ դրության մեջ դնում, այլև երրորդ երկրներին»

PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքի գործողությունները վատ դրության մեջ են դնում ոչ միայն Հայաստանին, այլև երրորդ երկրներին: Այդպես եղավ Արգենտինայի հետ: Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ այս մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ընթացքում:

Արգենտինա իր այցը հետաձգելու մասին խոսելով, Էրդողանն ասել է, որ այն ուժերը, որոնք հանուն ներքաղաքական նպատակների դառնում են «հայկական սփյուռքի պատանդները», շուտով կհասկանան, թե այդ քաղաքականությունը ինչպես է վնասում Հայաստանին ու իրենց երկրներին:

Լատինա-ամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը չի այցելել Արգենտինա: Դրա պատճառն այն է, որ Արգենտինայի իշխանությունները, հաշվի առնելով Բուենոս Այրեսի հայկական համայնքի դժգոհությունը, հրաժարվել են Խորխե Նյուբերի այգում Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնել: Արգենտինայի նախագահ Քրիստինե Ֆեռնանդեսը ասել է, որ հասկանում է Էրդողանի հակազդեցությունը, սակայն քաղաքի իշխանությունների որոշումը չի կարող փոխվել, քանի որ այն հակասում է Արգենտինայի սահմանադրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---