ԱՄՆ-ն կոչ է անում հրաժարվել Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձերից

ԱՄՆ-ն կոչ է անում հրաժարվել Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձերից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խոստովանում է, որ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է փոխել, սակայն կոչ է անում մարդասիրական բեռներով օտարերկրյա նավերին շրջափակումը ճեղքելու փորձեր չձեռնարկել: Այդ մասին ասվում է ուրբաթ օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերի հայտարարության մեջ, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Ընդ որում, Համմերը հիշեցրել է, որ Իսրայելի կառավարությունը «հայտարարել է առճակատումից և ողբերգական իրադարձությունների կրկնությունից խոսափելու իր ցանկության մասին»: Ըստ նրա, աջակցությունը Գազայի բնակչությանը առաջնային է մնում ԱՄՆ համար: «Ելնելով բոլոր ներգրավված կողմերի անվտանգության շահերից, ինչպես նաև Գազայի ժողովրդին հանգիստ օժանդակելու անհրաժեշտությունից, Բարաք Օբամայի վարչակազմը կոչ է անում Rachel Corrie նավի վրա, որն օրերս դուրս է եկել Հունաստանից նոր հումանիտար բեռով, ինչպես նաև մյուս նավերին բեռները հասցնելու համար ուղղություն վերցնել դեպի Աշդոդ»,-ասել է ԱԱԾ աշխատակիցը: Ընդ որում Համմերը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի հետ, Պաղեստինի ազգային վարչակազմի և միջազգային մյուս գործընկերների հետ` ավելի մեծ ծավալով բեռներ Գազա հասցնելու նոր կարգ մշակելու համար` միաժամանակ ընդլայնելով բարենպաստ տնտեսական հնարավորությունները բնակչության համար և կանխելով զենքի ներմուծումը:

«Գազայի շուրջ ստեղծված պայմաններն անընդունելի են և պետք է փոխվեն: Սակայն, մենք դեռ կոչ ենք անում բոլորին միանալ մեզ պատասխանատու որոշումներ մշակելու համար` նպատակ ունենալով խուսափել անտեղի առճակատումից և ապահովել ներգրավված կողմերի անվտանգությունը»,-ասել է Համմերը:

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը հունիսի լույս 31-ի գիշերը բռնագրավեց «Ազատության նավատորմի» վեց նավերը: Նավերի վրա գտնվող շուրջ 600 իրավապաշտպանները, հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ էին, նրանք հումանիտար բեռ էին տանում Գազայի բնակչությանը: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, նավերի վրա եղել են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Կանադայի, Մալայզիայի, Ալժիրի, Սերբիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի քաղաքացիներ: Ներկայումս, ըստ համաշխարհային ԶԼՄ-ների տվյալների, Իսրայելի անցկացրած հատուկ օպերացիայի զոհ է դարձել 19 մարդ: Իսրայելը հաստատում է 9 մարդու մահվան փաստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---