Ուկրաինան ու Թուրքիան կստեղծեն միջպետական ռազմավարական խորհուրդ 8 հունիսի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Թուրքիան կստեղծեն միջպետական ռազմավարական խորհուրդ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստմաբուլում ունեցած հանդիպման ավարտին: «Մենք ռազմավարական խորհուրդ կստեղծենք բարձր մակարդակով»,-հայտարարել է Յանուկովիչը` հավելելով, որ այդ մարմինը կղեկավարեն Թուրքիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը: Նա նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Թուրքիայի վարչապետը պաշտոնական այց կկատարի Ուկրաինա: Ըստ նրա, այսօր գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնց առնչությամբ երկրները պետք է ակտիվացնեն կապերը: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունն ուղղված նավթի ու գազի արդյունահանմանը Սև ծովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» |