ԱՄՆ պաշտպանության նախարարը մտահոգված է իսրայելա-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մտահոգված է իսրայելա-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացմամբ: Ինչպես գրում է թուրքական Today`s Zaman թերթը, Գեյթսը, որն այցով գտնվում է Անգլիայում, հայտարարել է, որ իրեն մտահոգում է այն, որ լարվածությունը Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության վրա:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ հարաբերություններն երկու երկրների միջև ժամանակի հետ կվերականգնվեն: Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիության` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության բացակայությունը, դրդեց Անկարային դեպի Արևելք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---