Մոսկվայում տեղի է ունեցել «Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները» թեմայով կլոր սեղան

Մոսկվայում տեղի է ունեցել «Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները» թեմայով կլոր սեղան

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Մոսկվայում հայ երիտասրադության կողմից կազմակերպվել է կլոր սեղան «Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները» թեմայով: Միջոցառմանը մասանկցում էին ինչպես ջավախահայեր, այնպես էլ մարդիկ, որոնք հասկանում են Ջավախքի նշանակությունը հայկական պետության զարգացման մեջ:

Կլոր սեղանն ընթացել է բանավեճային ակումբի ձևաչափում, որտեղ բարձրացրել են սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցեր: Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ պատմել իր ճշմարտությունը, կիսվել թարմ նորություններով: Շատերը մտահոգված են այն խնդիրներով, որոնց բախվում են Ջավախքում մնացած նրանց ազգականները: Վրացական իշխանությունների խտրականական քաղաքականությունը Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ շարունակվում է տարեցտարի:Մշտական ճնշումը հայ բնակչության վրա հանգեցրել է տարածաշրջանում հայերի քանակի կրճատմանը: Նիստի ժամանակ քննարկվել են նաև հայկական եկեղեցիների խնդիրները և Ջավախքի հայ բնակչության մոտ հոգևոր մշակույթի զարգացման անբավարար լինելը` կապված եկեղեցիների, սրբավայրերի, մշակութային-կրոնական կենտրոնների քանակի կրճատման հետ:Կլոր սեղանի բոլոր մասնակիցները համաձայնվել են այն բանի հետ, որ իրավիճակի սրումը չի բխելու ոչ հայերի, ոչ վրացիների շահերից: Առաջարկվել է նաև բացել Ռուսաստանի ջավախահայ երիտասարդության տեղեկատվական Ինտերնետ-պորտալ:

Կլոր սեղանի արդյունքներով մասնակիցները որոշել են ուղերձ հղել Վրաստանի կառավարությանը և ժողովրդին, որում մասնավորապես նշվում է, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է ազատ արձակել ջավախահայ բոլոր քաղբանտարկյալներին, Ջավախքում հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, Վրաստանի հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալ, իսկ Ջավախքին` տեղական ինքնակառավարում, Վրաստանի հայերին հնարավորություն տալ ստանալ Հայաստանի քաղաքացիություն առանց վրացական քաղաքացիությունը կորցնելու:

«Միայն այդ պահանջները բավարարելու դեպքում մեր ժողովուրդների հարաբերությունները կլինեն այն բարձր մակարդակում, որում պետք է լինեն: Դա տարածաշրջանում խաղաղության և համաձայնության գրավական կստեղծի»,- ասվում է ուղերձում, PanARMENIAN.Net ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---