Վրաստանի իշխանությունները հայաբնակ շրջանները «նոսրացնում են» աջարացիներով

PanARMENIAN.Net - Աջարիայում տեղի ունեցած աղետի արդյունքում տուժած ընտանիքների վերաբնակեցումը Վրաստանի արևելյան հատվածում շարունակվում է: Խուլոյում սողանքների հետևանքով տուժած 14 ընտանիքների բնակելի տներ են հատկացվել Նինոցմինդայի շրջանի (Սամցխե-Ջավախք) Գորելովկա գյուղում: Նրանք արդեն տեղափոխվել են նոր տներ: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային Նեոպահպանողական շարժման (ԱՆՇ) հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ներկա պահին Գորելովկայում Աջարիայի բարձրավանդակից տեղափոխված մոտ 50 ընտանիք է բնակվում: Նրանց համար բնակելի տներ է ձեռք բերել Վրաստանի փախստականների և տեղափոխված անձանց գործերով նախարարությունը:

«Դա կոչվում է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել»: Առաջին հայացքից դա հումանիտար ծրագրի տեսք ունի, իսկ իրականում վրացական իշխանությունները մի կողմից հայաբնակ շրջանները (ընդ որում, Հայաստանի հետ սահմանի վրա) «նոսրացնում են» աջարացիներով, իսկ մյուս կողմից Աջարիան «ազատում» էթնիկ աջարացիներից: Ի դեպ Խուլոյի շրջանն Աջարիայի այն քիչ տարածքներից է, որտեղ գրեթե 100% աջարական բնակչություն է գերակայում»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---