ԵԱՀԿ ՄԽ-ն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-17-ին Ալմաթիում

ԵԱՀԿ ՄԽ-ն ակնկալում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-17-ին Ալմաթիում

PanARMENIAN.Net - Միջնորդների հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 3-5 այցելել են Երևան և Բաքու: Հուլիսի 2-ին Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն այցելեցին նաև Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղում դեսպաններ Պոպովն ու Բրադկեն Ղարաբաղի իշխանությունների հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, այդ թվում նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի ու Նիկոլյա Սարկոզիի հունիսի 26-ի հայտարարությունն ու հունիսի 18-ի միջադեպը շփման գծում, որը միջնորդները գնահատեցին որպես հրադադարի ռեժիմի անընդունելի խախտում: Նրանք նաև ափսոսանք հայտնեցին զինվորականների մահվան կապակցությամբ և դատապարտեցին ուժի կիրառման փաստը:

Երևանում համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:

Այդ հանդիպումների ընթացքում միջնորդները հայտարարեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու մասին` Հելսինկյան սկզբունքների, ժողովրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության հիման վրա` կարևորելով ուժի կիրառման բացառումը:

Միջնորդները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հուլիսի 16-17-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---