«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԾԱՎԱԼՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»,- ՊՆԴՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ սատարել Ուկրաինային ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կայանալիք Եվրախորհրդին անդամակցելիս այդ երկրի վերցված պարտավորությունների կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում: Հովհաննիսյանի խոսքերով, հայկական պատվիրակության նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջերս «Ուկրաինան հակահայկական քարոզարշավ է ծավալում մի շարք միջազգային կազմակերպություններում»: Խորհդարանականն ասել է, որ ԵԽԽՎ-ում լուրջ քննարկումներ են սպասվում նաեւ Վրաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ: «Մենք մի քանի հարց ունենք մեր հարեւաններին, սակայն, ընդհանուր առմամբ, ելնելով մեր երկրի շահերից, Վրաստանի նկատմամբ մեր պատվիրակության դիրքորոշումը կառուցողական եւ բարեկամական կլինի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---