ԱՄՆ-ն կիսում է Ռուսաստանի անհանգստությունն Իրանի միջուկային ծրագրի հարցում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ողջունել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որում նա առաջին անգամ խոստովանել է, որ Իրանը, հնարավոր է, մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: «Ակնհայտ է, որ Իրանը մոտենում է այն պոտենցիալին, որը թույլ կտա նրան միջուկային զենք ստեղծել»,- երկուշաբթի օրը ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:

Թեհրանին կրկին կոչ անելով բանակցությունների, «փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծման» որոնման և միակողմանի գործողություններից հրաժարավելուն` ՌԴ նախագահն արտահայտվել է Կրեմլի համար անսովոր քննադատական տոնով: «Պետք չէ մոռանալ այն մասին, որ իրանական կողմն իրեն լավագույն կերպով չի դրսևորում»,- նշել է Մեդվեդևը: Նա կոչ է արել Թեհրանին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և «պարզություն մտցնել բոլոր հարցերում», ինչը, «կծառայեր հենց իրանական կողմի շահերին»: «Չնայած ամեն ինչին` ԱՄՆ հետ հարաբերությունները լավ մակարդակում են: Պետք չէ բաց թողնել դրանք ինչպես հարկն է հարթելու հնարավորությունը»,- երկուշաբթի օրը միկրոբլոգերի կայքում` twitter-ում գրել է Ռուսաստանի նախագահը:

«Դա հատկանշական է համագործակցության և ընկալումների միասնության համար, որոնց ԱՄՆ-ն և Ռուսաստանը հանգել են այս հարցում»,- Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նրա խոսքերով, Թեհրանը շարունակում է զբաղվել ուրանի հարստացմամբ, ինչը «մոտեցնում է քաղաքացիական ծրագրի անցումը ռազմականի»: «Եթե դա այդպես շարունակվի, ապա Իրանն ինչ-որ փուլում կհասնի պահի, երբ դե-ֆակտո նա կունենա միջուկային հզորություն»,- ասել է Քրոուլին:

«Մենք ամեն ինչ անում ենք այդ փուլը երկարաձգելու կամ լիովին բացառելու համար», - ասել է նա և ավելացրել, որ յուրաքանչյուր երկրի պարտքն է համոզել Իրանին «շարժվել այլ ուղղությամբ»,- հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---