Ստամբուլում կայացավ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստը13 հուլիսի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացավ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստը: Նիստին մասնակցում էին Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, ԵՄ միջազգային գործերով ու անվտանգության քաղաքականության գծով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև պետական նախարար, ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիսը: Նիստում քննարկվեցին ոչ միայն Թուրքիայի ու ԵՄ միջև հարաբերությունները, այլև Իրանի միջուկային խնդրի լուծման շուրջ դիվանագիտական ջանքերը: Կարծիքներ փոխանակվեցին Թուրքիայի ու Եվրամիության միջև տարածաշրջանային ու միջազգային հարցերում համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: 2009 թվականի դեկտեմբերի 1-ի Լիսսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստերը փոխարինել են նախկինում անցկացվող «ԵՄ եռյակ-Թուրքիա» ձևաչափով նիստերին: Ստամբուլում կայացած ներկայիս նիստը Քաղաքական երկխոսության նախարարների մակարդակով առաջին նիստն էր Թուրքիայի ու ԵՄ միջև: Ավելի վաղ ԵՄ միջազգային գործերով ու անվտանգության քաղաքականության գծով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գոհունակություն էր հայտնել այն առիթով, որ Թուրքիան վերջերս սկսել է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, և նրա դերը տարածաշրջանում աճել է: Իսկ ԵՄ ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ այս տարի բանակցությունների ընթացքում կարող են նոր բաժիններ բացվել քննարկման համար, եթե Թուրքիան կատարի անհրաժեշտ պայմանները, հաղորդում է TRT-Russian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |