Ռուսաստանի ջավախահայերի միությունը պահանջում է վերացնել Վրաստանի կրթության նախարարությունը

Ռուսաստանի ջավախահայերի միությունը պահանջում է վերացնել Վրաստանի կրթության նախարարությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ջավախահայերը դառնությամբ արձանագրում են, որ չկա ջավախահայերի գործունեության մի ոլորտ, որտեղ խնդիրներ չլինեն: Ջավախքի հայ համայնքի ներկա վիճակը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական խաղաղությունը Վրաստանում և հրահրում է բազմաթիվ հակամարտություններ: Վրաստանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով, ինչպես նաև միջազգային ինստիտուտների լկտի անգործության ու կանխակալ մոտեցման պատճառով, Ջավախքի հայ բնակչությունը արագ տեմպերով կորցնում է իր ազգային ինքնությունը, և եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա որոշ ժամանակ անց Ջավախքը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ռուսաստանի ջավախահայերի հայտարարության մեջ:

«Ջավախք մուտք չի գործում Հայաստանում տպագրվող ոչ մի պարբերական: Այստեղ շատ հազվադեպ են ժամանում կոլեկտիվներ Հայաստանից, իսկ ջավախահայ երեխաների խմբերը, որ ցանկանում են էքսկուրսիայի մեկնել Հայաստան, հսկայական դժվարություններ են ունենում վրաց մաքսավորների հետ`նրանց համար տարբեր խոչընդոտներ են մտածում, իսկ երբեմն, ուղղակի չեն թողնում, չնայած նրան, որ բոլոր փաստաթղթերը կարգին են լինում:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայ բնակչությունը դժվարությունների է հանդիպում նաև հոգևոր-կրոնական կյանքում: Տարածաշրջանում այսօր գործում են մի քանի հայկական եկեղեցիներ և դա չնայած կիսավեր վիճակում գտնվող մեծաթիվ եկեղեցիների: Վրաստանի իշխանություններն ուղղակի թույլ չեն տալիս բացել դրանք`համարելով դրանք վրացական: որոշակի շրջանակների ճնշման հետևանքով, Ջավախքում չի զգացվում ՀԱԵ վիրահայոց թեմի ներկայությունը, իսկ Ջավախք այցելած վերջին կաթողիկոսը Խրիմյան Հայրիկն էր 19-րդ դարի վերջում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ կրթության ոլորտում վիճակը շատ վատ է: Դպրոցները գտնվում են ողբալի վիճակում: Գրադարաններում չկա հայ գրականության, հայկական դասագրքեր, որոնցով հնարավոր կլիներ գոնե ֆակուլտատիվ հիմունքներով սովորել հայոց լեզու և պատմություն: Վրաց իշխանություններն արգելում են հայերեն լեզվով ցանկացած դասագրքերի, գրքերի ու ամսագրերի մուտքը Վրաստան: Ջավախահայ աշակերտը փաստորեն զրկված է մայրենի լեզուն ու պատմությունն ուսումնասիրելու հնարավորությունից: Փոխարենը Վրաստանի կրթության նախարարությունը ապահովում է դպրոցները հայոց պատմությունը խեղաթյուրող դասագրքերով: Այդպես, հինգերորոդ դասարանի հայերեն թարգմանված Վրաստանի պատմության դասագրքերում միջնադարյա Հայաստանն ամբողջությամբ կամ մասնակիորեն ներկայացված է Վրաստանի կազմում: Այս տարի Թբիլիսիում արդեն հաստավել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուսումնական ծրագիրը, որով մի քանի անգամ կրճատվել են հայոց լեզվի ու գրականության դասաժամերը:

«Ռուսաստանի ջավախահայերը պահանջում են չեղյալ հայտարարել Վրաստանի կրթության նախարարությունը, դպրոցական կրթության կառավարումը փոխանցել Վրաստանի տեղական վարչական տարածքների իրավասությանը, յուրաքանչյուր առարկայի համար պետք է գոյություն ունենան մի քանի դասագրքեր, իսկ ուսուցիչը կարող է ընտրել դրանցից մեկն իր հայեցողությամբ: Միջնակարագ դպրոցների ֆինանսավորումը հարկավոր է փոխանցել Վրաստանի ֆինանսների նախարարությանը:

Ռուսաստանի ջավախահյերը վստահ եմ, որ այդ պահանջների կատարման դեպքում, Վրաստանի կրթական համակարգը կընդգրկվի և կգործի ԵՄ ծրագրի շրջանակներում, ինչը համապատասխանում է ինտեգրմանը համաեվրոպական կրթական համակարգին»,-ասվում է փաստաթղթում:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---