Հրանտ Մարգարյան. «Հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների` հանուն անկախության ու ազատության»23 օգոստոսի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Լիբանանի Այնճար գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95 ամյակին և գյուղի հիմնադրման 70 ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տան Կիլիկիայի Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք: Ողջույնի խոսքով հանդես գալով` Հրանտ Մարգարյանն ընդգծել է, որ հուշարձանն ապացույց է այն բանի, որ հանուն հայրենիքի ազատության, անկախության, արժանապատվության և անվտանգության հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների: «Այդ ճանապարհին հայրենիքի պաշտպանների տված զոհերը արմատներ տվեցին ու մենք սկսեցինք հաղթանակել: Զոհվածները հավերժ կմնան մեր սրտերում», - ասել է Հրանտ Մարգարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |