Սերժ Սարգսյան. Հայ ժողովուրդը կարող է հաղթել և ձգտել նոր բարձունքների

Սերժ Սարգսյան. Հայ ժողովուրդը կարող է հաղթել և ձգտել նոր բարձունքների

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին հայկական Այնճար գյուղում կայացավ Մուսա լեռան պաշտպանության 95-ամյակին և գյուղի հիմնադրման 70-ամյակին նվիրված հուշարձանի բացումը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հուշարձանի բացման արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձը, որում ասվում է, որ Այնճարի գոյությունը փաստում է, որ հայ ժողովուրդը ամենածանր պայմաններն ու դժվարությունները կարող է հաղթահարել ու նորանոր նվաճումներ արձանագրել: ՀՀ նախագահը բարձր է գնահատել գյուղում գործող այն կառույցները, որոնց միջոցով հնարավոր է եղել պահպանել և սերդնեսերունդ փոխանցել ազգային, կրթական, հոգևոր ու մշակութային արժեքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---