Եվրոպական դատարանն առաջին անգամ կքննի հայկական ընտանիքի հայցն Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին անգամ տեղի կունենա Ադրբեջանի դեմ հայկական ընտանիքի հայցով գործի լսումը` կապված ղարաբաղյան հակամարտության ժամանակ հասցված վնասի հետ: Ինչպես գրում է The California Courier թերթի խմբագիր Մինաս Սասունյանը, հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանը 2006-ի օգոստոսի 11-ին Եվրոպական դատարանին բողոք է ներկայացրել նրան իր տնից բռնի ուժով վտարելու և այն ավերելու համար: Իր հայցում Սարգսյանը հայտարարել է, որ ներկա պահին նրա տանը բնակվում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ` ադրբեջանցի:

Մինաս Սարգսյանը մահացել է մեկ տարի առաջ, սակայն նրա այրին և երկու երեխաները շարունակվում են զբաղվել այդ գործով:

Սարգսյան ընտանիքի շահերը Եվրոպական դատարանում ներկայացնում են Legal Guide ՀԿ-ի անդամները` փաստաբաններ Նարինե Գասպարյանը և Քնարիկ Օհանյանը Երևանից և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հայտնի իրավաբան, պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---