Լարիսա Սկորիկ. Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Լարիսա Սկորիկ. Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Աշխարհում ցեղասպանություններ շատ են եղել, բայց Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը հրահրել է Հիտլերին իրագործել հրեաներիՀոլոքոսթը: Մարդկության նկատմամբ կատարված հանցագործության անպատժելիությունը վարակիչ է: Հիշենք, թե ինչպիսի մեծամտությամբ էր Հիտլերը հայտարարում` ով է հիշում հայերին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գեղարվեստի և ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահին առընթեր հումանիտար խորհրդի քարտուղար Լարիսա Սկորիկը:

«Ցավոք սրտի, անհասկանալի պատճառներով Հայոց ցեղասպանության թեման Ուկրաինայում բավարար չափով լուսաբանված չէ: Ես կարծում եմ, որ մենք այսօր ուղղակի պարտավոր ենք, մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում սարսափելի ոչինչ չի պատահի, եթե Ուկրաինան անի այդ քայլը: Պետք չէ հաշվի նստել միայն նյութական կողմի հետ, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի նստել մեր երկրի հետ կապ ունեցող բոլոր երևույթների բարոյական կողմի հետ»,- ընդգծել է Սկորիկը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---