Փաստաբանները մարտահրավեր են նետել Հանեֆի Ավջիին Հրանտ Դինքի սպանության գործում30 օգոստոսի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության նախկին պետ Էսքիշեհիր Հանեֆի Ավջիի հայտարարությունը, որը հերքում է, որ Հրանտ Դինքի սպանությունը հանցավոր ցանցի կողմից է կատարվել, առաջացրել է Դինքի ընտանիքի փաստաբանների վրդովմունքը, որոնք պնդում են, որ սպանությունը հաստատող փաստաթղթերը ստորագրվել են տարբեր մարդկանց կողմից: «Նախազգուշական միջոցների բացակայությունը և կասկածելի խախտումների երկար ցուցակը հետաքննության ընթացքում խոսում են այն մասին, որ ոստիկանությունը թաքցնում է փաստերը»,- հայտարարել են փաստաբաններ Ֆեթիե Չեթինը և Արզու Բաջերլիկը: Նրանց կարծիքով, այդ հետաքննությունները վկայում են այն մասին, որ սպանությունը կարելի էր կանխարգելել: Ավջին պնդում է, որ սպանության պատվիրատուներ չեն եղել: Միաժամանակ Ֆեթիե Չեթինը հիշեցրել է ոստիկանության նախկին պետին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն այն մասին, որ «Դինքը սպանվել է նախազգուշական միջոցների բացակայության պատճառով», ինչպես նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ պետությունը ձերբակալել է հանցագործներին, այլ ոչ թե կազմակերպիչներին: «Ավջիի խոսքերը չեն համապատասխանում վարչապետի հայտարարությունենրին: Պետական պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ կատարի մինչև բոլոր հանգամանքների պարզումը: Նա պետք է իր ունեցած փաստաթղթերը հանձնի հասարակությանը»,- ասել է Չեթինը, գրում է Today’s Zaman-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |